36 Երբ տակավին ճանապարհին էին, մի ջրի մոտ հասան։ Ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։ 37 Փիլիպպոսն ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»։ Նա պատասխանեց՝ ասելով. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։ 38 Ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ և՛ Փիլիպպոսը, և՛ ներքինին։ Եվ Փիլիպպոսը մկրտեց նրան։
Publicidade