18 Այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում ու ձեր հոգում, որպես նշան դրանք կապե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ 19 Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։ 20 Դրանք գրե՛ք ձեր տների դրանդիներին ու ձեր դռներին, 21 որպեսզի ձեր կյանքը երկար լինի, ինչպես նաև ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է ձեր հայրերին՝ տալու ձեզ, այնքան ժամանակ, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։
Publicidade