Պատիժ կռապաշտություն հորդորողներին
1 «Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։ 2 Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա, 3 քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ "Գնանք պաշտենք աստվածների", որոնք օտար են և անծանոթ ձեզ համար,