18 Երբ նա նստի իր իշխանության գահին, պետք է իր համար արտագրի այս Երկրորդ օրենքի գիրքը այն մատյանից, որ ղևտացի քահանաների մոտ է պահվում։ 19 Այդ պատճենը պետք է մնա նրա մոտ, և նա իր կյանքի բոլոր օրերին պետք է կարդա դա, որպեսզի սովորի երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց, պահի այս բոլոր պատվիրանները և կիրառի այս օրենքները, 20 որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։
Publicidade