Երրորդ տարվա տասանորդը
12 Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։ 15 Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից, և օրհնի՛ր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որ տվեցիր նրանց, ինչպես երդվել ես մեր հայրերին, թե մեզ կտաս մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում"»։