Պողոսի աղոթքը
15 Ուստի ես էլ Տեր Հիսուսի հանդեպ ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ձեր սիրո մասին լսելուց ի վեր 16 չեմ դադարում ձեզ համար գոհություն հայտնելուց՝ հիշելով ձեզ իմ աղոթքների մեջ, 17 որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար, 18 լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ, 19 և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։ 20 Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝ 21 ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։ 22 «Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու, 23 որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում։