25 Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը(Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։ 26 Թե բարկանաք, չմեղանչե՛ք(Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի, 27 և սատանային առիթ մի՛ տվեք։ 28 Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։ 29 Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Publicidade