Հոգևոր մարտ
10 Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ 11 Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ 12 Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։ 13 Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։ 14 Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, 15 խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։ 16 Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17 Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։ 18 Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։