8. Մորեխներ
1 Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա, 2 որպեսզի դուք պատմեք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թե ինչպե՛ս վարվեցի եգիպտացիների հետ և ի՛նչ հրաշքներ գործեցի, որպեսզի ճանաչեք, որ ես եմ Տերը»։