11 Եվ Տերը Մովսեսին ասաց. 12 «Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. "Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"»։
13 Երեկոյան լորամարգիներ ելան ու ծածկեցին բանակատեղին։ Առավոտյան, երբ ցողը վերանում էր բանակատեղիի շրջապատից, 14 անապատի երեսին գինձի սերմի նման մանր, սպիտակ, եղյամի նման մի բան եղավ։ 15 Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։