Pular para o conteúdo
Publicidade

ԵԼՔ 18

17 Մովսեսի աները նրան ասաց. «Քո արածը ուղիղ չէ։ 18 Սոսկալի տանջանքներով տանջում ես և՛ քեզ, և՛ քեզ հետ եղող ողջ ժողովրդին։ Ծանր է քո գործը, և միայնակ չես կարող այդ անել։ 19 Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։ 20 Եվ դրանց վկայի՛ր Աստծու հրամաններն ու օրենքները և ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով ընթանալու են, և այն գործերը, որ պետք է կատարեն։ 21 Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։ 22 Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին. կարևոր գործերը թող հանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող իրենք անեն. դրանով կթեթևացնես քո գործերը, և կլինեն քո օգնականները։ 23 Եթե այս բանն անես, Աստված կզորացնի քեզ, և կկարողանաս տոկալ, և ողջ ժողովուրդը խաղաղությամբ կվերադառնա իր տեղը»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também