Pular para o conteúdo
Publicidade

Ելք 2

Մովսեսի ծնունդը

1 Ղևիի ցեղից մի մարդ կար, որն իրեն կին էր առել Ղևիի դուստրերից մեկին։ 2 Սա հղիացավ ու մի արու զավակ ծնեց։ Տեսնելով, որ նա կայտառ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3 Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։ 4 Մանկան քույրը հեռվից հետևում էր՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու նրա հետ։ 5 Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։ 6 Բացեց ու տեսավ մանկանը, որ լաց էր լինում զամբյուղում։ Փարավոնի դուստրը գթաց նրան և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»։ 7 Մանկան քույրն ասաց փարավոնի դստերը. «Ցանկանո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ սնի այդ մանկանը քեզ համար»։ 8 Փարավոնի դուստրն ասաց. «Գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։ 9 Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և սնի՛ր նրան ինձ համար։ Ես քեզ կվարձատրեմ»։ Կինը վերցրեց մանկանն ու սնեց նրան, 10 և երբ մանուկը մեծացավ, բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա եղավ նրա որդեգիրը։ Նրան անվանեց Մովսես՝ ասելով. «Ջրից հանեցի նրան»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também