5 Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։ 6 Բացեց ու տեսավ մանկանը, որ լաց էր լինում զամբյուղում։ Փարավոնի դուստրը գթաց նրան և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»։ 7 Մանկան քույրն ասաց փարավոնի դստերը. «Ցանկանո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ սնի այդ մանկանը քեզ համար»։ 8 Փարավոնի դուստրն ասաց. «Գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։ 9 Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և սնի՛ր նրան ինձ համար։ Ես քեզ կվարձատրեմ»։ Կինը վերցրեց մանկանն ու սնեց նրան,
Publicidade