10 Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։
11 Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։ 12 Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։