Pular para o conteúdo
Publicidade

ԵԼՔ 31

Սրբարանը պատրաստող պաշտոնյաները

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2 «Ահա անվանապես ընտրեցի Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն։ 3 Եվ լցրի նրան աստվածային իմաստության հոգով, հանճարով և գիտությամբ՝ ամեն մի գործի համար՝ 4 խելամուտ լինելու և ճարտարապետելու, մշակելու ոսկին, արծաթն ու պղինձը, մանելու կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածք, 5 կարող լինելու զբաղվելու ակնագործությամբ, նաև ատաղձագործությամբ և հաջողությամբ կատարելու ամեն մի գործ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também