4 ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։ 5 Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդկային կերպարանք ունեին։
Publicidade