Pular para o conteúdo
Publicidade

Եզեկիել 18

30 Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։ 31 Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- 32 քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também