4 Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։ 5 Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի. 6 չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։
Publicidade