Pular para o conteúdo
Publicidade

Փիլիպպեցիներին 2

Լույսի նման փայլել աշխարհում

12 Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։ 13 Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։

14 Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, 15 որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝ 16 կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também

Filipenses
Ver todos os capítulos de Filipenses