Առաջ դեպի նպատակակետը
12 Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։ 13 Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. 14 ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ 15 Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։