6 Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։ 7 Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
8 Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։ 9 Այն, ինչ ուսանեցիք, ստացաք, լսեցիք և տեսաք իմ մեջ, դա պիտի անեք։ Եվ խաղաղության Աստվածը կլինի ձեզ հետ։