Pular para o conteúdo
Publicidade

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2

Տարակարծություն Պետրոսի և Պողոսի միջև

11 Բայց երբ ԿեփասնԿեփասը Պետրոս անվան արամերեն ձևն է, որ նշանակում է «ժայռ»։ Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մեջ էր։ 12 Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ սեղան էր նստում առանց խտրություն դնելու, իսկ նրանց գալուց հետո սկսեց առանձնանալ և իրեն հեռու պահել հեթանոսներից՝ վախենալով թլփատվածներից։ 13 Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։ 14 Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também