19 Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, 20 կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, 21 չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Publicidade