20 Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։ 21 Աստված ստեղծեց մեծ կետերին և կենդանի շունչ ունեցող բոլոր զեռուններին, որոնց հանեցին ջրերը՝ ըստ իրենց տեսակների, և թևավոր բոլոր թռչուններին՝ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ են։ 22 Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։ 23 Եղավ երեկո, եղավ առավոտ. օր հինգերորդ։
24 Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։