Աստված կանչում է Աբրամին
1 Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։ 2 Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
3 Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին,
քեզ անիծողներին պիտի անիծեմ։
Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։