Pular para o conteúdo
Publicidade

Ծնունդ 17

3 Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված նրան ասաց. 4 «Ահա այս է իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։ 5 Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։ 6 Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։ 7 Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։ 8 Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։

9 Իմ ուխտը պիտի պահես ինչպես դու, այնպես էլ քեզանից հետո եկող քո զավակները սերնդեսերունդ։ 10 Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն, 11 պիտի թլփատեք ձեր մարմնի թլիփը, և դա թող իմ և ձեր միջև ուխտի նշանը լինի։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também