10 Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։ 11 Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը, 12 Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Այն, ինչ մինչև այժմ ինձ հետ չկատարվեց, հիմա՞ պիտի կատարվի, երբ իմ ամուսինն էլ է ծերացել»։
Publicidade