Pular para o conteúdo
Publicidade

Ծնունդ 18

23 Նա մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը կնույնացվի ամբարիշտի հետ։ 24 Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։ 25 Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։ 26 Տերն ասաց. «Եթե Սոդոմ քաղաքում հիսուն արդար գտնվի, հանուն նրանց ես կխնայեմ այս վայրը»։ 27 Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։ 28 Եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով կկործանե՞ս ողջ քաղաքը»։ Եվ ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի»։ 29 Եվ շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթե այնտեղ քառասո՞ւնը գտնվեն»։ Ասաց. «Չեմ կործանի հանուն քառասունի»։ 30 Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։ 31 Եվ ասաց. «Քանի համարձակվել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ քսա՞նը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն քսանի»։ 32 Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։ 33 Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também