Pular para o conteúdo
Publicidade

ԾՆՈՒՆԴ 2

18 Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։ 19 Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։ 20 Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։ 21 Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ 22 Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ 23 Եվ Ադամն ասաց.

«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից

և մարմին՝ իմ մարմնից։

Սա թող կին կոչվի,

որովհետև իր ամուսնուց վերցվեց»։

24 Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também