22 Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ 23 Եվ Ադամն ասաց.
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից
և մարմին՝ իմ մարմնից։
Սա թող կին կոչվի,
որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
24 Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։