41 Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։ 42 Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու մտադրության մասին։ Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։ 43 Արդ, լսի՛ր իմ խոսքը, որդյա՛կ. վե՛ր կաց, գնա՛ Միջագետք՝ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ 44 Նրա մոտ բնակվիր այնքա՛ն ժամանակ, մինչև որ անցնեն քո եղբոր՝ քո նկատմամբ տածած զայրույթն 45 ու ցասումը, և մոռանա այն, ինչ արեցիր նրան։ Ապա մարդ կուղարկեմ և կկանչեմ քեզ այնտեղից. չլինի թե ձեր երկուսից էլ զրկվեմ նույն օրը»։
ՀԱԿՈԲԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(27.46–35.29)