3 Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։ 4 Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իր բոլոր որդիներից ավելի է սիրում, ատեցին նրան և նրա հետ այլևս չէին կարողանում հանդարտորեն խոսել։
Publicidade