Pular para o conteúdo
Publicidade

Ծնունդ 39

7 Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ»։ 8 Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ, 9 և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։ 10 Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։ 11 Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։ 12 Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Կենակցի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também