12 Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։ 13 Կայենն ասաց Տիրոջը՝ Աստծուն. «Իմ մեղքը շատ մեծ է թողության արժանանալու համար։ 14 Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։ 15 Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։
16 Կայենը հեռացավ Աստծու ներկայությունից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։