Հովսեփը հայտնում է իրեն
1 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվողների ներկայությամբ և ասաց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ առջևից»։ Այդպիսով ոչ ոք չկար նրա կողքին այն պահին, երբ պիտի հայտնի դարձներ իրեն իր եղբայրներին։ 2 Նա այնպես բարձրաձայն լաց եղավ, որ եգիպտացիները լսեցին, և եղելությունը հայտնի դարձավ փարավոնի պալատում։ 3 Ապա Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Իրապե՞ս դեռ կենդանի է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետև ցնցված էին։