5 Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք, որովհետև Աստված փրկության համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ։ 6 Որովհետև երկրի վրա սովի երկրորդ տարին է այս, և հինգ տարի ևս կա, որ ո՛չ վար է լինելու, և ո՛չ հունձ։ 7 Աստված է ձեզնից առաջ ինձ ուղարկել այստեղ, որպեսզի ձեզ սերունդ թողնվի երկրի վրա, և կերակրվեն ձեր մեծաթիվ մնացորդները։ 8 Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։
Publicidade