Pular para o conteúdo
Publicidade

ԾՆՈՒՆԴ 47

7 Հովսեփը փարավոնին ներկայացրեց նաև իր հորը՝ Հակոբին, և Հակոբն օրհնեց փարավոնին։ 8 Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։ 9 Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։ 10 Հակոբն օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից։ 11 Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։ 12 Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também