6 Քառասուն օր հետո Նոյը բացեց տապանի պատուհանը, որ պատրաստել էր, 7 և արձակեց մի ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, անգամ երբ ջուրը ցամաքեց երկրի վրայից։ 8 Այնուհետև արձակեց մի աղավնի՝ տեսնելու, թե ջուրը նահանջե՞լ է երկրի վրա։ 9 Աղավնին, ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև երկրի ողջ տարածքը դեռ ծածկված էր ջրով։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և ներս առավ իր մոտ՝ տապան։ 10 Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ 11 Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։ 12 Նա յոթ օր ևս սպասեց ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։
Publicidade