8 Տերը՝ Աստված, խոսեց Նոյի ու նրա որդիների հետ, որ նրա հետ էին, և ասաց. 9 «Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ, 10 ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։ 11 Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
12 Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ 13 Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։