Աստված՝ մեր հայրը
1 Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. 2 նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։