Մաղթանքներ և վերջին ողջույններ
20 Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է, 21 ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։