Երկրային և երկնային պաշտամունք
1 Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։ 3 Եվ երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր Սրբություն սրբոց, 4 որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ 5 Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։