16 Որովհետև ուր որ կտակ կա, կտակարարի մահը պետք է հաստատվի, 17 քանի որ կտակը հետմահու է ուժի մեջ, ապա թե ոչ այն ինչպե՞ս ուժի մեջ կմտնի, քանի դեռ կտակարարը կենդանի է։ 18 Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր նվիրագործվի։ 19 Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա 20 և ասաց. «Սա է արյունը ուխտի, որն Աստված ձեզ պատվիրեց»։
Publicidade