Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 1

45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ 46 Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 47 Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ 48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ 49 Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ 50 Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 51 Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também