21 Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ 23 Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։
Հիսուսը՝ կյանք և հարություն
25 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. 26 և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։