Pular para o conteúdo
Publicidade

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

12 Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, լսելով, թե Հիսուսը Երուսաղեմ է գալիս, 13 արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով.

«Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25),

օրհնյա՜լ լինես դու,

որ գալիս ես Տիրոջ անունով(Սաղ. 117(118).26),

ո՛վ թագավոր Իսրայելի»։

14 Եվ Հիսուսը, մի էշ գտնելով, նստեց նրա վրա, ինչպես որ գրված է.

15 «Մի՛ վախեցիր,

ո՛վ դուստրդ Սիոնի,

ահա քո թագավորը գալիս է՝

նստած մի էշի քուռակի վրա»(Զաք. 9.9)։

16 Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։ 17 Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց։ 18 Եվ դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ 19 Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também