Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 14

16 և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. 17 Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։ 18 Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ 19 Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։ 20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ու ես՝ ձեր մեջ։ 21 Ով իմ պատվիրաններն ընդունում է, դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։

22 Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ 23 Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։ 24 Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ 25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também