Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 2

Տաճարում առևտուր անողների վտարումը

13 Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ 14 Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 15 Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ 16 Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։ 17 Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի»(Սաղ. 68.10(69.9ա))։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também