16 Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։ 17 Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։ 18 Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։
Publicidade