Անհավատ Թովմասը
24 Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։
26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ 28 Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ 29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։